Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը չի խաղա «Համբուրգի» դեմ

17 Ապրիլ, 2016 17:05
Մխիթարյանը չի խաղա «Համբուրգի» դեմ

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում կկայանա «Բորուսիա» – «Համբուրգ» դիմակայությունը:

Դորտմունդցիների պաշտոնական կայքը ներկայացրել է խաղին պատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակը: Հատկանշական է, որ հայտացուցակում բացակայում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անունը: Դեռևս հայտնի չէ, թե ինչու Թոմաս Տուխելը Մխիթարյանին չի հայտավորել խաղին:

Ըստ գերմանական մամուլի դորտմունդցիները կխաղան հետևյալ կազմով՝

Բյուրկի, Բենդեր, Գյունդողան, Հումելս, Շահին, Ռամոս, Պուլիշիչ, Կագավա, Կաստրո, Գինտեր, Պասիակ :

Խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 17.30-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին