Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանում տարեսկզբից զոհվել է 161 երեխա. ՄԱԿ

17 Ապրիլ, 2016 16:55
Աֆղանստանում տարեսկզբից զոհվել է 161 երեխա. ՄԱԿ

Կիրակի օրը հրապարակված ՄԱԿ-ի առաքելության զեկույցում ասվում է, որ Աֆղանստանում տարեսկզբից զոհվել է 161, վիրավորվել 449 երեխա: Այս մասին հայտնում է bbc-ն:

Առաքելության ղեկավար Դանիել Բելը հայտնել է, որ երկրում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում ամենից շատ տուժում են կանայք և երեխաները: Նրա խոսքով՝ 2016թ. սկզբից մինչ օրս տուժածների ավելի քան մեկ երրորդը երեխաներ են:

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն դպրոցների, մանկական խաղահրապարակների, տների և հիվանդանոցների մոտակայքում, եթե այդ շինությունների մոտ կողմերը շարունակեն կիրառել պայթուցիկ սարքեր, ապա զոհերի թիվը միայն կավելանա»,- ասվում է զեկույցում:

Համաձայն զեկույցի՝ իսլամական «Թալիբան» շարժումը պատասխանատվություն է կրում 10 զոհվածներից 6-ի համար:

2016թ. առաջին երեք ամիսներին սպանվել է 600 խաղաղ բնակիչ, ևս 1343-ը վիրավորվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին