Կարևոր իրադարձություններ

Ընտրակաշառքին պտի վերջ տրվի. Սասուն Միքայելյան

17 Ապրիլ, 2016 16:41
Ընտրակաշառքին պտի վերջ տրվի. Սասուն Միքայելյան

«Ժողովրդի համար տարիներ շարունակ ծառայել եմ ու չեմ կասկածում, որ ժողովուրդը դրա գնահատականը կտա», -այսօր թիվ 25/14 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը:

Նա ընտրություն կատարելուց առաջ եկեղեցում հարազատների հետ մոմ է վառել և հետո միայն կատարել քվեարկություն:

«Ընտրակաշառքին պտի վերջ տրվի, իսկ վերջ տվողը ժողովուրդն է», -ասաց նա` ընդգծելով, որ անգամ ընտրությունների ժամանակ էլ են ընտրակաշառք բաժանում:

 

Լրահոս

Դիտել ավելին