Կարևոր իրադարձություններ

Երբ Էնդի Մարեյը զայրանում է…

17 Ապրիլ, 2016 16:37
Երբ Էնդի Մարեյը զայրանում է…

Ռաֆայել Նադալի դեմ մրցապայքարի ժամանակ Էնդի Մարեյը վիճաբանել է մրցավարի հետ և վերջինիս ուղղությամբ նետել գնդակը:

Երրորդ սեթում Մարեյը կորցրել է ինքնատիրապետումը և արտահայտեց իր դժգոհությունը` բացատրելով մրցավար Դամիեն Դյումուսուային, որ նա Նադալին թույլ է տալիս խախտել 25-վայրկյանանոց ընդմիջման կանոնը:

«Հետաքրքիր է, թե ինչպես եք դուք աչք փակում ոմանց խախտումների վրա»,- ասել է Մարեյը:

Ավելի ուշ, երբ մրցավարն իջել է կորտ, Մարեյը երկու անգամ գնդակը նետել է մրցավարի վրա: Մրցավարը վիրավորվել է և իր հերթին մեղադրել թենիսիստին` հարգանքի զգացումից զուրկ լինելու մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին