Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում 5-ամյա եղբայրը կրակել է 4-ամյա քրոջը

17 Ապրիլ, 2016 16:29
ԱՄՆ-ում 5-ամյա եղբայրը կրակել է 4-ամյա քրոջը

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում 4-ամյա աղջիկը մահացու վիրավորվել է 5-ամյա հարազատ եղբոր՝ ատրճանակից արձակած կրակոցից: Այս մասին տեղեկացնում է Addociated Press-ը:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային Քենսինգթոն շրջանում՝ տեղական ժամանակով ժամը 2.30-ին:

Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են աղջկա մահը:

Սերժանտ Էրիկ Գրիփը ասել է, որ իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե մեծերից ով է եղել տանը դեպքի պահին: Նա նաև ավելացրել է, որ ատրճանակը պատկանում է երեխաների մոր ընկերոջը: Նշվում է, որ տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

Լրահոս

Դիտել ավելին