Կարևոր իրադարձություններ

Մարդասիրական օգնություն զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքին (լուսանկարներ)

17 Ապրիլ, 2016 15:02
Մարդասիրական օգնություն զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքին (լուսանկարներ)

Մեկ շաբաթ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Զախարյանը փորձել էր սոցցանցի միջոցով օգնել քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Քյարամ Սլոյանի ընտանիքի անդամներին, ովքեր ունեն ֆինանսական խնդիր, և ապրում են սոցիալապես ծանր պայմաններում: Բացվել էր հաշվեհամար, որին մարդիկ հնարավորություն ունեին դրամական աջակցություն ցուցաբերել: Ապրիլի 16-ին ավարտվեց միջոցառումն ու Հյուսիսային պողոտայում մեկ օր կազմակերպվեց դրամահավաք, որտեղ մարդիկ իրենց լուման էին ներդրում, բերելով ոչ միայն հագուստ, սնունդ, այլ կենցաղային տեխնիկա՝ լվացքի մեքենա, փոշեկուլ, խոհանոցային ապրանքներ և այլ անհրաժեշտ իրեր:

«Երեք ժամ տևած դրամահավաքի արդյունքում հավաքվեց 1,030,000 դրամ, 145 ԱՄՆ դոլար, 500,000 դրամ փոխանցում էր կատարել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և 1000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար է տվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Գումարն ամբողջությամբ փոխանցվել է Սլոյանների ընտանիքին»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:

«Մարդիկ ինչքանով, որ կարողացան օգնեցին այդ ընտանիքին: Օգնության նպատակն էր թեթևացնել այս ընտանիքի հոգսը, սա պետք է իշխանության համար լինի օրինակ, որպեսզի աջակցնեն ոչ միայն զոհված, այլև վիրավորված ու հաշմանդամ մնացած զինծառայողներին: Կարիքավոր մարդանց խնդիրները պետք է լուծեն, ոչ թե միջին աշխատավարձով ապրող մարդիկ, այլ իշխանությունները »,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչ Դավիթ Զախարյանը: 

Նա նշեց, որ նման միջոցառումները շարունակական են լինելու և արդեն բացվել է նոր միջոցառում, որի միջոցով հնարավոր կլինի օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին