Կարևոր իրադարձություններ

Դիրքերը երիտասարդներին զիջելու ժամանակն է. Ռաուլ Կաստրո

17 Ապրիլ, 2016 14:38
Դիրքերը երիտասարդներին զիջելու ժամանակն է. Ռաուլ Կաստրո

Կուբայի առաջնորդները ստիպված կլինեն իրենց դիրքերը զիջել երիտասարդներին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Ռաուլ Կաստրոյի հայտարարությանը:

«Պաշտոնները թողնելը դեռ չի նշանակում, որ մենք չենք կարող ինչ-որ բան անել երկրի համար: Հասուն, ավագ քաղաքագետները  երտասարդ սերնդի հետ կշարունակեն մասնակցել կուսակցական գործունեությանը»,-ասել է Կուբայի առաջնորդը:

Նշենք, որ Ռաուլ Կաստրոն արդեն 84 տարեկան է, իսկ նրա եղբայրը՝ Ֆիդել Կաստրոն օգոստոսին կդառնա 90 տարեկան:

 

Լրահոս

Դիտել ավելին