Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ընտրանին Սերբիայից վերադառնում է Օլիմպիական 1 վարկանիշով

17 Ապրիլ, 2016 13:52
 Հայաստանի ընտրանին Սերբիայից վերադառնում է Օլիմպիական 1 վարկանիշով

 Սերբական Զրենյանինում ավարտվեց Օլիմպիական խաղերի համար վարկանշային ըմբշամարտի մրցաշարը: Խաղային վերջին օրը մրցագորգում էին ազատոճային Էդգար Ենոքյանը (97 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Խաչատրյանը (130 կգ):
 

Երկու հայ մարզիկներն էլ պարտվեցին իրենց առաջին գոտեմարտերում: Ենոքյանը պարտվեց ռումինացի Միխայել Մանեային, իսկ իսկ Խաչատրյանը՝ հունգարացի Բալինտ Լամին:
 

Այսպիսով, Սերբիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականը կարողացավ Օլիմպիական մեկ ուղեգիր վաստակել: Հիշեցնենք, որ ազատոճային Գառնիկ Մնացականյանը (57 կգ) արծաթե մեդալակիր էր դարձել:
 

Ավելի վաղ Լևան Բերիանիձեն (125 կգ), 2015 թվականին դառնալով աշխարհի չեմպիոն, ապահովել էր Ռիո-2016-ին մասնակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին