Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 17-ի կարևոր իրադարձությունները. պատմական անդրադարձ

17 Ապրիլ, 2016 14:16
Ապրիլի 17-ի կարևոր իրադարձությունները. պատմական անդրադարձ

1839 թ.-Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո ստեղծվեց Գվատեմալան:

1856 թ.-Քվեբեկ քաղաքը հռչակվեց Կանադայի մայրաքաղաք:

1897 թ.-Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին, սկսվեցին հույն-թուրքական պատերազմները:

1922 թ.-Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաներին ծովում խեղդել) և «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիրներից Բեհաեդդին Շաքիրին:

1932 թ-ծնվել է Կարեն Դեմիրճյանը` հայ քաղաքական և պետական գործիչ, 1974-1988 թթ. Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար (սպանվել է 1999 թ.):

1968 թ.-ԽՍՀՄ-ում եթեր հեռարձակվեց «Կենդանիների աշխարհ» հեռուստահաղորդման առաջին թողարկումը:

2003 թ.- մահապատժի ենթարկվեց Սադդամ Հուսեյնը՝ Իրաքի նախկին նախագահը (ծն. 1937 թ.):

 

Լրահոս

Դիտել ավելին