Կարևոր իրադարձություններ

Էկվադորում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

17 Ապրիլ, 2016 11:33
Էկվադորում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 41-ի: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում տալով փոխնախագահ Խորխե Գլասի հայտարարությանը:

Փոխնախագահը նշել է, որ զոհերի թիվը առաջիկա ժամերի ընթացում կարող է աճել: Ավելի վաղ, Էկվադորում 7.8  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մուսինե քաղաքից 28 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք, էպիկենտրոնը գտնվում է 20.2 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով Գուայակիլ քաղաքոմ տանիքները փլուզվել են մեքենաների վրա: Օդանավակայանի աշխատանքները ևս դադարեցված են:

 

Լրահոս

Դիտել ավելին