Կարևոր իրադարձություններ

«Դեդպուլը» շարունակվելու է նույն դերասանական և նկարահանող անձնակազմով

17 Ապրիլ, 2016 11:22
«Դեդպուլը» շարունակվելու է նույն դերասանական և նկարահանող անձնակազմով

20th Century Fox ընկերությունը հայտարարել է, որ «Դեդպուլը» շարունակվելու է նույն դերասանական և նկարահանող անձնակազմով: Այդ մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Ստեյսի Սնայդերը Լաս Վեգասում կայացած կոնֆերենցիայի ժամանակ: Նշվում է, որ նկարահանող անձնակազմը նույնն է լինելու: Գլխավոր դերում մնալու է Ռայան Ռեյնոլդսը: Այս տարվա փետրվարի լույս տեսած «Դեդպուլ» ֆիլմը անտարբեր չթողեց ոչ հանդիսատեսին, ոչ էլ քննադատողներին: Բացի դրանից, ֆիլմը նաև համաշխարհային ռեկորդ է սահմանել 17+ տարիքային ռեյտինգ ունեցող ֆիլմերի մեջ՝ հավաքելով 757 միլիոն դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին