Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է 1 դոլարանոցի վերևի հատվածում փայլող աչք պատկերված

17 Ապրիլ, 2016 12:16
Ինչու՞ է 1 դոլարանոցի վերևի հատվածում փայլող աչք պատկերված

Ամերիկյան մեկ դոլարանոց թղթադրամը երկար տարիներ միստիկ գաղտնիք էր և անհավանական բացատրությունների աղբյուր, քանի որ պարունակում է բազմազան նշաններ: Ի՞նչ են սրանք նշանակում: Ինչու՞ է վերևի հատվածում փայլող աչք պատկերված և այդ ի՞նչ արարած է թաքնվում մեկ թվի ետևում:

Առաջարկում ենք փորձել բացահայտել այս գաղտնիքները:

1. Արարած

1

Առանց մեծացնող ապակու այս նշանը դժվար է տեսնելը: Աջ կողնում կարող եք մեկ թվից ձախ տեսնել փոքրիկ արարածի: Իր առաջացման մասին տարբեր հանելուկներ կան, ոմանք կարծում են, որ արծիվ է պատկերված, ոմանք, որ դա խարդախություններից խուսափելու համար է: Կա նաև երրորդ թեորիան, ըստ որի այս նշանը գանգի պատկեր է:

Եթե մեկ դոլլար ունեք, կարո՞ղ եք նայել պատկերին:

2. Տառ

2

Այստեղ պետք չի գա մեծացնող հայելի: Շատերը գիտեն, թե ինչ է նշանակում Վաշինգթոնի պատկերից ձախ գտնվող G տառը, դրա գոյությանը տրամաբանական բացատրություն կա: Այս տառը Ֆեդերալ պահեստի բանկի նշանն է, որը պատասխանատու է տպագրությունների համար: Այս դեպքում G տառը Չիկագո է նշանակում: Ամերիկյան թղթադրամերի վրա նաև լինում են А — Բոստոն, В — Նյու Յորք, С — Ֆիլադելֆիա, D — Քլիվդենթ, Е-Ռիչմոնդ և այլ տառերը:

Այսպիսով ոչ մի գաղտնիք չկա այս տառերի մեջ:

3. Արծիվ

3

Հակառակ կողմում պատկերվսած է արծիվը, ով սեղմում է տասներեք պտուղներով ձիթենու ճյուղը և տասներեք սլաքները: Ինչու՞ հենց տասներեք: Ի՞նչ է դա նշանակում: Ոմանք ենթադրում են, որ այս պատկերը սատանիստական իմաստ ունի: Բայց գիտնականները ենթադրում են, որ միակ ճիշտ բացատրությունը տասներեք սկզբական գաղութներն են:

4. Աչք

4

Աչքը հանելուկ է դարձել իր հայտնվելուց ի վեր: Թվում է, թե այն օդում է փայլփլում: Ի՞նչ կարող է սա նշանակել: Վեճերը այս հարցի շուրջ ներառում են այն կարխիքը, որ դա Աստվածն է, ով հետևում է Ամերիկային և կասկածանքը, որ դա հենց այն ամենատես աչքն է, որը հիշատակվում է մասոնների կողմից:

5. Հռոմեական թվեր

5

Ուշադիր նայելով բուրգին, կտեսնեք հետևյալ տառերը. MDCCLXXVI: Այս տառերի մեջ գաղտնիք չկա, սրանք տառեր չեն, այլ հռոմեական թվեր են , որոնք նշանակում են 1776 թվական: Սա Ամերիկայի անկախության թվականն է:

6. Խաչ

6

Եթե հակառակ կողմից նայեք թղթադրամին, կտեսնեք խաչ, որը ալրաղացի թևերի է նման: Շատերը կարծում են, որ այս նշանը Մալթական խաչի ոչով է պատկերված: 1798 թվականին Մալթան գրավվել էր Նապոլեոնի կողմից, իսկ մալթացի զինվորներն էլ տեղափոխվել էին Ամերիկա:

7. Հնդկական աստված

7

Այստեղ Ձեզ կրկին պետք կգա մեծացնող ապակին; Մեկ թվից աջ, ձախ կողմում գլուխ կտեսնեք: Շատ մարդիկ ենթադրում են, որ դա հնդկական աստված Շիվայի պատկերն է: Չնայած բոլոր թեորիաներին և կասկածներին, մեկ դոլարանոց թղթադրամը դեռևս մեծ գաղտնիք է մնում: Իսկ Դուք կարողացա՞ք գտնել այս գաղտնի նշանները:

 

Լրահոս

Դիտել ավելին