Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    409
    423

  • RUB

    4,53
    4,83

Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտնել է, որ Իրաքը և Լիբիան «բռնապետների» օրոք ավելի լավ վիճակում էին

25 Հոկտեմբեր, 2015 22:47
Թրամփը հայտնել է, որ Իրաքը և Լիբիան «բռնապետների» օրոք ավելի լավ վիճակում էին

ԱՄՆ-ի նախագահի  թեկնածու Դոնալդ Թրամփը, ով ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, հայտնել է, որ Իրաքը և Լիբիան բռնապետների օրոք ավելի լավ էին ապրում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Politico-ին:

Նրա խոսքով՝ աշխարհը «100%-ով ավելի լավը կլիներ», եթե Իրաքի նախագահը լիներ Սադդամ Հուսեյնը,իսկ Լիբիայի նախագահ՝ Մուամմար Քադաֆին:

«Նրանց (Լիբիայի և Իրաքի) վիճակը երբեք այսքան վատը չի եղել»,- հայտնել է Թրամփը:

Նա հավելել է, որ Հուսեյնին «լավ տղա» չի համարում, սակայն նա ակտիվորեն պայքարում էր ահաբեկչությունների դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին