Կարևոր իրադարձություններ

Լոնդոնի կենտրոնում շուրջ 150 հազար մարդ դուրս է եկել ցույցի տնտեսական կոշտ միջոցառումների դեմ

17 Ապրիլ, 2016 10:06
Լոնդոնի կենտրոնում շուրջ 150 հազար մարդ դուրս է եկել ցույցի տնտեսական կոշտ միջոցառումների դեմ

Լոնդոնի կենտրոնում շուրջ 150 հազար մարդ շաբաթ օրը մասնակցել է սոցիալական ծախսերի կրճատման Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականության դեմ ցույցին: Ցուցարարները վարչապետ Դևիդ Քեմերոնին կոչ են արել հրաժարական տալ, և իշխանություններից պահանջել են դադարեցնել կոշտ տնտեսական միջոցառումները, հայտնում է TASS-ը:

Ցուցարարները սկզբում հավաքվել են Լոնդոնի համալսարանական քոլեջի մոտ, որից հետո ուղևորվել են Թրաֆալգարի հրապարակ: Ոստիկանները ստիպված են եղել դադարեցնել քաղաքի կենտրոնական փողոցներից շատերի երթևեկությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել դադարեցնել տնտեսության պետական հատվածում ծախսերի կրճատումը: Ցույցին մասնակցել են շատ ուսանողներ և բժշկական հաստատությունների աշխատակիցներ:

«Կրճատեք ծախսերը պատերազմի վրա, այլ ոչ թե սոցիալական ապահովության»,- գրված է եղել պաստառներից մեկի վրա:

Thousands gathered at Trafalgar Square

 

Protestors in central London

 

Լրահոս

Դիտել ավելին