Կարևոր իրադարձություններ

Ինձ թվում էր՝ հեսա կամ կկրակեն, կամ գերի կընկնեմ. 8 հոգուց բաղկացած ընտանիքը մնացել է առանց կացարանի (լուսանկարներ)

17 Ապրիլ, 2016 01:00
Ինձ թվում էր՝ հեսա կամ կկրակեն, կամ գերի կընկնեմ. 8 հոգուց բաղկացած ընտանիքը մնացել է  առանց կացարանի (լուսանկարներ)

Լուսանկարում՝ Գագիկ Խալափյանն է: Խալափյան ազգանունը երևի թե ընթերցողներն ավելի շատ լսել են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Ադրբեջանի սանձարձակ գործողությունների պատճառով Գագիկ Խալափյանի ծնողները, ցավոք, դարձան վայրագությունների զոհ: Նրանք Թալիշ գյուղում միակ մարդիկ էին, ովքեր դաժանաբար սպանվեցին:

 

Shabat.am-ը զրուցել է Գագիկ Խալափյանի հետ, ով այժ իր 8 հոգուց բաղկացած ընտանիքով ժամանակավոր կացարան է գտել հորաքրոջ տանը: 

 

-Առաջին կրակոցների ժամանակ ի՞նչ արձագանք եղավ.

 

-Կրակոցի ձայնից զարթնեցինք, երեխիքին միանգամից իջացրեցի նկուղ, դեռ չէի պատկերացնում, որ նման բան կլինի: Զանգեցի ընկերոջս, ասեց երեխեքին բեր մեր մոտ:

 

Նստեցիք ավտոն ու իջանք գյուղի մեջ, շատ էին կրակում, շատ, հնավարավոր չէր նորից հետ բարձրանալ: Տները քանդվել լցվել էր ճանապարհի վրա, իսկ գյուղ տանող մեկ այլ ճանապարհի վրա կրակում էին, ոչ մի բան հնարավոր չէր անել, մի քիչ սպասեցի, տեսա էլի հնարավոր չի, գնացի, մտածեցի կարողա էլի խփեն, վնասեն ծնողներիս: Դեռ չէինք պատկերացնում, որ թուրքերն էին էլի …

 

 -Տուն հասնելուց հետո ի՞նչ ձայներ լսեցիք

 

 -Հասա տան մոտ, լսեցի թուրքերը խոսում են, մի 10 մետրի վրա , ոնց որ ռացիայով էին խոսում, մի կերպ մտա տուն, մամայիս ասի՝ թուրքերը մտել են գյուղ, դե պապաս երկրորդ կարգի հաշմանդամ էր, տատս էլ պառկած էր, ասի դռան արանքից նայի, ես զենք վերցնեմ , զենքը տվեցի պապային ասի լիցքավորի մինչև գամ:

 -Հարձակվեցի՞ն

-Նստեցի ավտոն, սպասում էի, որ ընկերներս գան, ինձ թվում էր հեսա կամ կկրակեն ինձ կսպանեն, կամ գերի կընկնեմ, ինձ թվում ա իրանց ժամը չէր հարձակվելու, որովհետև իրանք գյուղ էդ նպատակով էին եկել:

-Երեխաներին տեղափոխելուց հետո ի՞նչ եղավ

-Երեխեքին գյուղից հանում եմ դուրս , տանում եմ Մարտակերտ, հետ եմ գալիս, բայց հնարավոր չի լինում նորից գյուղ բարձրանամ:Իրիրկունը ժամը 9-ի կողմերը մի քանի ընկերներիս հետ գնում ենք տուն, արդեն տեսնում ենք, որ կրակոցների հետքեր կար, գազի բալոնին են կրակել, դռնա վրա են կրակել:

Վիտոն բատարեյը քցումա ու  ասում՝ վայ Խալափյան , էս ինչ են արել , մտնում եմ ներս ու տեսնում եմ ինչ վիճակ է…

Մի քանի օր ոչ մի կերպ չկարողացանք դիակները հանել, հետո երբ արդեն զինադադար էր, ոստիկանության, հարազատներիս հետ մի կերպ գնացինք, կարողացանք մտնենք տուն:

-Առաջի՞ն անգամ էր, որ նման իրավիճակ էր ստեղծվել գյուղում

-Միշտ կրակել են, բայց մենք գյուղի մեջ ենք եղել, չենք մտածել, որ խաղաղ բնակչությանը կխփեն: 

-ԼՂՀ-ում աշխատե՞լ եք.

-7 տարի Ղարաբաղ տելեկոմում եմ աշխատել, հետո ընկել եմ կրճատման տակ, շտապ օգնության մեքենան էի քշում:  Հետո մտա Թալիշ բարեգործական հիմնադրամ , որտեղ աշխատեցի որպես կազմակերպիչ,  ցորեն, արևածաղիկ, կտավատ, դրանք ցանում էինք ու  օգուտը բաժանում  ժողովրդին: 

Գագիկ Խալափյանի հետ զրույցի ընթացքում նրանք բոլորը մեկ մարդու պես հետևում էին իրենց հայրիկի խոսքին՝ 6 անչափահաս երեխաները սպասումով լի են, մտածում են, որ բարի մարդիկ կգտնվեն ու նրանց կօգնեն ամենակարևոր խնդրի հարցում՝ Խալափյաններն այս պահին առաջնահերթ բնակարանի կարիք ունեն, երեխաները դպրոց պետք է հաճախեն, սակայն դպրոցական պայուսակները, գրքերը, ամբողջ իրերը մնացել են Թալիշում:

Գագիկն այս պահին գտնվում է Երևանում, իր երեխաների և կնոջ հետ ապրում են հորաքրոջ ընտանիքում: Փոքրիկ բնակարանում ապրում է մոտ 15 մարդ:

Նրանք, ովքեր կցանկան աջակցել Խալափյանների ընտանիքին, Յունիբանկում բացվել է հաշվեհամար.

AMD 24135013412800

EUR   24135013412802

RUR   24135013412803

USD   24135013412801

Ստացող՝ Գագիկ Խալափյան

Հարցերի դեպքերում կարող եք զանգահարել՝ 098 37-37-77

097-21-18-96 Գագիկ Խալափյան 

 

 

Լրահոս

Դիտել ավելին