Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է հայ ժողովրդի բարեկամ Մարիտե Կոնտրիմայտեն

16 Ապրիլ, 2016 23:19
Կյանքից հեռացել է հայ ժողովրդի բարեկամ Մարիտե Կոնտրիմայտեն
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. ապրիլի 16-ին կյանքից հեռացավ լիտվացի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Մարիտե Կոնտրիմայտեն: Իր ողջ գիտակից կյանքը նա նվիրեց հայ-լիտվական գրական կապերի ամրապնդմանը, Լիտվայում հայ գրականությունը ներկայացնելուն: ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի գրական ու ընթերցասեր հանրության անունից մեր զորակցությունն ենք հայտնում Լիտվայի գրական հանրությանը, Մարիտե Կոնտրիմայտեի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ այս ծանր կորստի առիթով: 
 

Լրահոս

Դիտել ավելին