Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ են քնած մարդիկ տարբեր կերպ արձագանքում աղմուկին

16 Ապրիլ, 2016 23:34
Ինչո՞ւ են քնած մարդիկ տարբեր կերպ արձագանքում աղմուկին

Life.panorama.am-ը գրում է.

Մեր գլխուղեղն ունակ է տարբեր ձայնային ազդանշանների ֆիլտրացիայի՝ դրանով իսկ անտեսելով երկրորդական ձայնային ալիքները և կենտրոնանալով կարևորների վրա:

Այդ հարցում շատ մեծ դերակատարություն ունի գլխուղեղի տալամուս ենթակառուցվածքը, որտեղ մշակվում է ամբողջ սենսորային ինֆորմացիան, իսկ քնի ժամանակ այն ոչ միայն չի դադարեցնում աշխատանքն, այլ՝ մոդիֆիկացնում է այն:

Գիտնականները քնած մարդու գլխուղեղի վրա ուսումնասիրել են կարճ իմպուլսներ, որոնք, ըստ էության, հանդիսանում են ձայնի ճանապարհին յուրօրինակ խոչընդոտներ՝ մեզ թույլ տալով չարձագանքել այդ ձայներին:

Հետաքրքիր է, որ այդ իմպուլսները տարբեր մարդկանց մոտ տարբեր չափերի են լինում. այն մարդիկ, ովքեր քիչ ունեն դրանցից, ավելի հաճախ են արթնանում աղմուկից:

 

Լրահոս

Դիտել ավելին