Կարևոր իրադարձություններ

Պորոշենկոյից պահանջում են ռուսական ռուբլին երկրում փոխարինել ֆունտով

16 Ապրիլ, 2016 19:34
Պորոշենկոյից պահանջում են ռուսական ռուբլին երկրում փոխարինել ֆունտով

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին դիմել են ստորագրահավաքով՝ երկրում ռուսական ռուբլու փոխանակումն արգելելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:

Պորոշենկոյին առաջարկում են այս նորման խախտելու դեպքում պատասխանատվության ենթարկել մարդկանց:

«Արգելել ռուսական ռուբլու փոխանակումը: Պահանջում ենք ռուսական ռուբլու շրջանառության արգելումը դիտարկել ուկրաինական փոխանակման կետերում, և բնականաբար, արգելել այն հիմանակն արժույթների ցանկից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակն առաջարկում է օգտագործել բրիտանական ֆունտը: Անհրաժեշտ 25 000 ստորագրություններից մի քանի ժամվա ընթացքում հավաքվել է ընդամենը 20 ձայն:

 

Լրահոս

Դիտել ավելին