Կարևոր իրադարձություններ

ԻՀԿ-ը ստեղծել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփման խումբ

16 Ապրիլ, 2016 17:58
ԻՀԿ-ը ստեղծել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփման խումբ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը (ԻՀԿ) ուրբաթ որոշում է ընդունել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփման խումբ ստեղծելու մասին՝ արտգործնախարարների մակարդակով։

Այդ մասին նշված է Ստամբուլում անցկացված ԻՀԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված ամփոփիչ փաստաթղթում. «ԻՀԿ-ը կոչ է անում հստակորեն կատարել ՄԱԿ-ի բանաձևերն ու հայկական զորքերն ամբողջովին, անհապաղ ու անխոս դուրս բերել Լեռնային Ղարաբաղի տարածքից։

ԻՀԿ-ը հաստատում է իր աջակցությունն Ադրբեջանին ու նրա ջանքերին, որոնք ուղղված են ՄԱԿ-ի ԳԱ որոշումների շրջանակներում իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելուն»։

Հաղորդվում է, որ Ստամբուլում ԻՀԿ-ի գագաթնաժողովից առաջ շփման խմբի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

Լրահոս

Դիտել ավելին