Կարևոր իրադարձություններ

Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

16 Ապրիլ, 2016 17:54
Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Նորվեգիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական ոսկին նվաճեց: Կանանց +75կգ քաշային կարգում Եվրոպայի ուժեղագույն մարզուհի ճանաչվեց Հռիփսիմե Խուրշուդյանը:
 

Պոկում վարժությունում Խուրշուդյանը 113կգ-ով գրավեց առաջին տեղը: Նույնքան կիլոգրամ էր բարձրացրել նաեւ Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոտֆրիդը, սակայն անձնական քաշով Հռիփսիփեն ավելի թեթեւ էր, ուստի նա արժանացավ փոքր ոսկե մեդալի:

 

Հրում վարժությունում Խուրշուդյանը եւս լավագույնն էր՝ 137կգ արդյունքով: Երկամարտի 250կգ արդյունքում Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 3-րդ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի 2016թ. առաջնությունում:

 

Այս քաշային կարգում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 17-ամյա Արփինե Դալալյանը: Երկամարտի արդյունքում 213կգ եւ գրավեց 6-րդ հորիզոնականը:

 

Հռիփսիմե Խուրշուդյանը 2-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ նա նման պատվի արժանացել էր 2007թվականին, երբ ոսկե մեդալ էր նվաճել 75կգ քաշայինների պայքարում: 

Հռիփսիմե Խուրշուդյանը իր հաղթանակը նվրեց զոհված զինծառայողներին:

 

Լրահոս

Դիտել ավելին