Կարևոր իրադարձություններ

Volkswagen-ի շարժիչների մշակողը հրաժարական է տվել

25 Հոկտեմբեր, 2015 22:44
Volkswagen-ի շարժիչների մշակողը հրաժարական է տվել

Գերմանական ավտոմեքենաշինական Volkswagen կոնցեռնի թոփ-մնեջերներից մեկը լքել է իր պաշտոնը՝ արտանետումների ցուցանիշների կեղծման սկանդալի ֆոնին։

Ներքին հետաքննությունը ցույց  տվել, որ ընկերության շարժիչների հավաքման դեպարտամենտի ղեկավար Հաննո Յելդենը անմիջական կապ է ունցել ծրագրային ապահովման տեղադրման հարցում, որը թույլ  է տվել նվազեցնել վնասական արտանետումների ցուցանիշների նշանակությունը, հաղորդում էLenta.ru-ն՝ վկայակոչելով Bild am Sonntag թերթը։

Volkswagen-ի շուրջ սկանդալը ծավալվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը սեպտեմբերին բացահայտել է, որ դիզելային շարժիչով մեքենաների դեպքում ծրագրային ապահովման սարքը թույլ է տվել խախտել ԱՄՆ բնապահպանական խիստ նորմերը։

Այս պատմությունը մեծ արձագանք է ստացել եւ հանգեցրել կոնցեռնի ղեկավար Մարթին Վինթերքորնի հրաժարականին։

 

Լրահոս

Դիտել ավելին