Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ու Իսրայելը մոտ են Գազայի հատվածում նավահանգիստ կառուցելը համաձայնեցնելուն

16 Ապրիլ, 2016 17:42
Թուրքիան ու Իսրայելը մոտ են Գազայի հատվածում նավահանգիստ կառուցելը համաձայնեցնելուն

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտեյնիցը հայտարարել է, որ Գազայի հատվածում նավահանգստի կառուցման թեմայով Թուրքիայի հետ համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով։

Շտեյնիցի խոսքերով՝ դա կնպաստի Իսրայելի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Times of Israel թերթի հաղորդմամբ՝ Շտեյնիցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մոտ կանգնած անձնավորություն է։

Պլանավորված է, որ Գազայի հատվածում նավահանգիստ կառուցելու շնորհիվ հնարավոր կլինի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից անհրաժեշտ ծավալի շինանյութ մատակարարել նրան։

 

Լրահոս

Դիտել ավելին