Կարևոր իրադարձություններ

Շաբաթվա ընթացքում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊԲ

16 Ապրիլ, 2016 17:34
Շաբաթվա ընթացքում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 

Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականատերից խախտել  կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը:

 

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաև կորուստներ:


ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և ձեռնարկում իրադրությանը համահունչ գործողություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին