Կարևոր իրադարձություններ

Լոնդոնի քաղաքապետը Օբամային մեղադրել է կեղծավորության մեջ

16 Ապրիլ, 2016 17:19
Լոնդոնի քաղաքապետը Օբամային մեղադրել է կեղծավորության մեջ

ոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կեղծավորության մեջ: Պատճառը Օբամայի արտահայտություններն են՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու դեմ:

BBC-ին տված հարցազրույցում Ջոնսոնը, որը կողմ է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, ընդգծել է, որ նման խորհուրդներ տալով, անձամբ ամերիկացիները չեն ցանկանում կորցնել իրենց ինքնիշխանությունը, ինչը պահանջում են բրիտանացիներից:

«Ինձ բավական տարօրինակ է թվում, որ ամերիկացիները մեզ սովորեցնում են, թե ինչպես մենք պետք է հրաժարվենք ինքնիշխանությունից»,- ասել է Լոնդոնի քաղաքապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր բրիտանական մամուլը, հաջորդ շաբաթ Լոնդոն այցի ժամանակ ԱՄՆ նախագահը մտադիր է կոչ անել ընտրողներին քվեարկել Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու օգտին:
Սպիտակ տունն ընդգծել է, որ հայտնելով իր տեսակետը այդ հարցի վերաբերյալ,

Օբաման, այդուհանդերձ, կարծում է, որ որոշումը բացառապես պետք է կայացնեն բրիտանացիները:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա այս տարվա հունիսի 23-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին