Կարևոր իրադարձություններ

Գամեյրոն համաձայն է «Բարսելոնա» տեղափոխվել, բայց…

16 Ապրիլ, 2016 16:41
Գամեյրոն համաձայն է «Բարսելոնա» տեղափոխվել, բայց…

Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է բանակցել «Սևիլիա»-ի հարձակվող Քևին Գամեյրոյի հետ՝ հայտնում է «Mundo Deportivo»-ն:

28-ամյա ֆրանսիացին արդեն բանավոր համաձայնության է հասել թիմի հետ, սակայն հայտնել է, որ ցանկանում է կանոնավոր խաղաժամանակ ստանալ կատալոնական ակումբի կազմում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բարսելոնա»-ն պատրաստ է Գամեյրոյի տրանսֆերի համար 20 միլիոն եվրո վճարել, ինչպես նաև տրամադրել Ալեն Հալիլովիչի տրանսֆերային իրավունքները:

Գամեյրոյի հրաժարագինը, պայմանագրի համձայն, 40 միլիոն եվրո է:

 

Լրահոս

Դիտել ավելին