Կարևոր իրադարձություններ

Իրանում նավթի արդյունահանման ծավալը հասել է օրական 3.5 միլիոն բարելի

16 Ապրիլ, 2016 16:23
Իրանում նավթի արդյունահանման ծավալը հասել է օրական 3.5 միլիոն բարելի

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում նավթի արդյունահանման ծավալը հասել է օրական 3.5 միլիոն բարելի։ Այդ մասին Թեհրանում կազմակերպված նավթային հարցերով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իրանի Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռոքնեդին Ջավադին:

«Իրանում նավթի արդյունահանման ծավալը հասել է 3.5 միլիոն բարելի։ Իրանում հում նավթի արտահանման ծավալը միջին հաշվով կազմում է օրական 2 միլիոն բարել, իսկ գազային կոնդենսանտի արտահանումը մինչև ապրիլի վերջ աճելու է 10 տոկոսով»,- ասել է Իրանի Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենը։

Մարտին Իրանում նավթի արդյունահանման ծավալը հասել էր օրական մինչև 3.1 միլիոն բարելի, իսկ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանումից առաջ այն կազմում էր օրական 4 միլիոն բարել։

Այն բանից հետո, երբ 2012 թվականին Իրանի դեմ սահմանվեցին միջազգային պատժամիջոցներ, Իրանում նավթարդյունահանման մակարդակը նվազեց օրական մինչև 2 միլիոն բարելի, իսկ արտահանման ծավալը՝ 1 միլիոն բարելի։

 

Լրահոս

Դիտել ավելին