Կարևոր իրադարձություններ

«Տատիկ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա»

16 Ապրիլ, 2016 16:04
«Տատիկ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա»

«Տատիկ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա»…
Կապիտան Հովսեփ Կիրակոսյանի երեխեքն են, ովքեր 12 օր շարունակ սպասում են, թե հայրը տուն է գալու… Մեծը՝ Գեղամիկը, բոլորին վստահեցնում է, որ «հեռախոսի մարտկոցն է նստել, դրա համար Հոսոն չի պատասխանում զանգին», իսկ Էրիկն ամեն օր, քնելուց առաջ, ասում, թե «երբ շատ մութ լինի, Հոսոն տուն է գալու, առավոտյան էլ ինքն իր վրա զայրանում՝ ինչո՞ւ ուշ արթնացավ ու Հոսոյին էլի չտեսավ»
Նրանց հայրն իր կյանքի գնով 25 զինվորի կյանք է փրկել…Մենք բոլորս պատախանատու ենք էս լույս երեխեքի առջեւ, պետությունն է պատասխանատու էս երեխեքի ապահով կյանքի համար: Մեր, պետության պարտքն է հետեւողական լինել, որ Գեղամիկն ու Էրիկը երբեք չզգան, թե կերակրող ձեռք են կորցրել, առանց այն էլ հոր սպասումն արդեն մեծ ու անբացատրելի ցավ է նրանց համար…

 

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին