Կարևոր իրադարձություններ

Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում հայտնաբերել է 1981 թ. ծնված Ռուզան Ջումայանի դիակը

16 Ապրիլ, 2016 15:58
Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում հայտնաբերել է 1981 թ. ծնված Ռուզան Ջումայանի դիակը

Ապրիլի 15-ին, ժամը 7.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի աջ հատվածում կնոջ դիակ կա և հնարավոր է, որ կինը մահացել է վրաերթի հետևանքով:
 

Մեկնած օպերատիվ խումբը Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում հայտնաբերել է 1981 թ. ծնված Ռուզան Ջումայանի դիակը:

 

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական, ինչպես և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռ. Ջումայանը չի մահացել վրաերթի հետևանքով, այլ նրան նույն օրը, ժամը 1-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում, խանդի պատճառով, ծեծելով սպանել է 1980 թ. ծնված Արման Սարգսյանը:
 

Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 

Արման Սարգսյանը ձերբակալված է:
 

Կատարվում է նախաքննություն:


 

 

Լրահոս

Դիտել ավելին