Կարևոր իրադարձություններ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ին նոր ֆուտբոլիստներ են հարկավոր. Լուի վան Գալ

25 Հոկտեմբեր, 2015 22:22
«Մանչեսթեր Յունայթեդ»-ին նոր ֆուտբոլիստներ են հարկավոր. Լուի վան Գալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ թիմին նոր ֆուտբոլիստներ են պետք:

«Ասել եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին արագ և կրեատիվ ֆուտբոլիստներ են հարկավոր: Դուք տեսաք, թե ինչ կարգի ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերեց «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը:

Սա դեռ սկիզբն է: Կարծում եմ, որ բոլոր ֆուտբոլիստները, ովքեր հետաքրքրել են մեզ, ցանկանում են տեղափոխվել Անգլիա, սակայն նրանց ակումբները դեմ են այդ գործարքներին: Ֆուտբոլիստները ցանկանում են հանդես գալ հենց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը:

 

Լրահոս

Դիտել ավելին