Կարևոր իրադարձություններ

Դուբայ Օփեն. Վլադիմիր Հակոբյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

16 Ապրիլ, 2016 15:48
Դուբայ Օփեն. Վլադիմիր Հակոբյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Այսօր տեղի ունեցած Դուբայ Օփենի 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Դեյվիդ Հոուելին և 5 հնարավորից վաստակելով 5 միավոր գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Երեք շախմատիստներ՝ Ալեքսանդր Ֆիերը, Իվան Սոկոլովը և Սետուրաման Պանայապանը, Հակոբյանին զիջում են կես միավորով:

Գաբրիել Սարգսյանը վաստակել է 4 միավոր, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 3,5 միավոր:

Երեկոյան տեղի կունենան Դուբայ Օփենի 6-րդ տուրի հանդիպումները:

 

Լրահոս

Դիտել ավելին