Կարևոր իրադարձություններ

Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը սիրելիի ձեռք խնդրելու էր գնացել ծաղկեփնջով ու կացնով

16 Ապրիլ, 2016 15:31
Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը սիրելիի ձեռք խնդրելու էր գնացել ծաղկեփնջով ու կացնով

Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը սիրելիի ձեռք խնդրելու էր գնացել ծաղկեփնջով ու կացնով. հայտնում է gazeta.ru-ն։


Նշվում է, որ տղամարդը ներխուժել է հագուստի խանութ, որտեղ հույս է ունեցել գտնել այն աղջկան, ում չի տեսել արդեն 10 տարի, և առաջարկություն անել։


«Խանութում նրան անծանոթ կանայք են եղել, ինչից հետո տղամարդը սկսել է թափահարել կացինն ու պահանջել, որ զանգեն իր սիրելիին։ Նա աղջկա համարն անգիր է իմացել»,-հայտնել են ոստիկանությունից։


Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Տղամարդը ներկայացել է որպես Ջոֆրեյ, սակայն պարզվել է, որ իրականում նա Պաշան է։


Հաջողվել է կապ հաստատել նաև աղջկա հետ։ Նա հայտնել է, որ այդ տղամարդու հետ հանդիպել է 10 տարի առաջ։ Մի քանի շաբաթ առաջ նա իրեն սեր է խոստովանել։

 

Լրահոս

Դիտել ավելին