Կարևոր իրադարձություններ

Ռոբոտը հայտնաբերում է ականներն ու քարտեզագրում համակարգչի էկրանի վրա

16 Ապրիլ, 2016 15:01
Ռոբոտը հայտնաբերում է ականներն ու քարտեզագրում համակարգչի էկրանի վրա

2008թ. ԻՏՁՄ-ի կողմից իրականացվող «Արմռոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագրի շրջանակներում այսօր կայացավ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը, որին ներկայացված էր 11 ռոբոտ:

Վանաձորի «Կրթական կամուրջ» ընկերությունը ներկայացնող Ավետ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց պատրաստած ռոբոտը. «Ռոբոտը բարդ սխեմա է: Սպիտակ հատվածում մետաղի դետեկտոր է, որը հայտնաբերում է ականներ և քարտեզագրում համակարգչի էկրանների վրա: Ռոբոտի պատրաստման համար պահանջվել է մոտավորապես երկու ամիս: Ռոբոտը կոնստրուկտոր է, որի միջոցով կարելի է հավաքել տարբեր սխեմաներ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին