Կարևոր իրադարձություններ

Հովհաննես Գաբուզյանը՝ Աշխարհի Համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն

16 Ապրիլ, 2016 14:57
Հովհաննես Գաբուզյանը՝ Աշխարհի Համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն

Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ավարտվեցին Համալսարանական 14-րդ խաղերը՝ հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Մրցապայքարին մասնակցում էին նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4 ներկայացուցիչներ: Տղաների մրցապայքարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ 22-ամյա Սամվել Տեր-Սահակյանը ու 20-ամյա Հովհաննես Գաբուզյանը և 21-ամյա միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների մրցաշարում հանդես էր գալիս շախմատի 2016թ ՀՀ չեմպիոնուհի, 21-ամյա միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:

Տղաների պայքարում հիանալի հանդես եկավ Հովհաննես Գաբուզյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ Աշխարհի Համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն: Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց 4-րդ, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը 7-րդ հորիզոնականը:

Աղջիկների պայքարում մրցաշարը հիանալի մեկնարկած Մարիա Գևորգյանը վերջնամասում զիջեց դիրքերը և գրավեց 10-րդ հորիզոնականը:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին:

 

Լրահոս

Դիտել ավելին