«Նիցա»-ի հարձակվողական կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկո»-ում՝ հայտնում է «AS»-ը:
Մադրիդյան ակումբը կապ է հաստատել 29-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի հետ ու առաջարկել եռամյա պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով:
Բեն Արֆայի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլան»-ը, «Յուվենթուս»-ն ու «Գալաթասարայ»-ը: