Կարևոր իրադարձություններ

Ռուս խորհրդարանականները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

16 Ապրիլ, 2016 14:35
Ռուս խորհրդարանականները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատգամավորները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրանց ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժող ովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Օտարերկրյա հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և ներկայացրել հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Խորհրդարանականները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Ռուս խորհրդարանականները շրջել են թանգարանում, ծանոթացել Օսմանյան կայսրության կողմից հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ իրագործած ցեղասպանությանը վկայող ցուցադրությանը: Թանգարան այցելելուց հետո ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ռուս պատգամավորը լրագրողների հետ զրույցում նկատել է, որ ցնցված է թանգարանում իր տեսածից ու լսածից: «Կատարված դաժանությունը որևէ կերպ չի տեղավորվում մարդկային գիտակցության մեջ, և անհավատալի է, որ նման ոճրագործությունը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում: Որքան շատ պատվիրակություններ ու քաղաքական գործիչներ լինեն այս թանգարանում, այնքան ապագայում չեն կրկնվի նման դաժանությունները և չեն լինի խեղված ճակատագրեր»,-հավելեց Չեկալինը:

 

Լրահոս

Դիտել ավելին