Կարևոր իրադարձություններ

«Բարսելոնա»-ն Ալվեշին պատժելու մասին որոշում կկայացնի ավելի ուշ

16 Ապրիլ, 2016 13:35
«Բարսելոնա»-ն Ալվեշին պատժելու մասին որոշում կկայացնի ավելի ուշ

Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել առաջիկայում չպատժել թիմի պաշտպան Դանի Ալվեշին հրապարակած տեսանյութի համար` հայտնում է «Sport.es»-ը:

Նշենք, որ բրազիլացի պաշտպանը սոցիալական կայքում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա կեղծամով էր ու խոսում էր այն մասին, որ կյանքը շարունակվում է՝ չնայած նրան, որ «Բարսելոնա»-ն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից:

Տեսանյութը լավ չի ընդունվել թիմի ղեկավարության ու մի քանի ներկայացուցիչների կողմից, ովքեր այդ մասին հայտնել են ակումբի նախագահին: Ըստ նրանց՝ տեսանյութը հրապարակելու համար Ալվեշը բացարձակ սխալ ժամանակահատված է ընտրել:

Ակումբի ղեկավարությունը, սակայն, որոշում է կայացրել բրազիլացու հարցին անդրադառնալ ավելի ուշ՝ իրավիճակը չսրելու նպատակով: Ամենայն հավանականությամբ, Ալվեշի «դատավճիռը» կկայացվի մրցաշրջանից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին