Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի դատարանը հաստատել է ռուսական Sputnik լրատվական գործակալության արգելափակման որոշումը

16 Ապրիլ, 2016 13:33
Թուրքիայի դատարանը հաստատել է ռուսական Sputnik լրատվական գործակալության արգելափակման որոշումը

Թուրքիայի դատարանը հաստատել է ռուսական Sputnik լրատվական գործակալության արգելափակման որոշումը, որն ավելի վաղ կայացրել էր Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության վարչությունը. տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 14-ի երեկոյան Թուրքիայում արգելափակվել է գործակալության կայքը։

 

Հեռահաղորդակցության և կապի վարչությունից հայտնել էին, որ արգելափակումը ժամանակավոր է, իսկ վերջնական որոշումը կայացնելու է դատարանը։

 

Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների որոշումը գրաքննության դրսևորում է։

 

Լրահոս

Դիտել ավելին