Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղ այցելությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ. ՌԴ խորհրդարանական

16 Ապրիլ, 2016 13:26
Լեռնային Ղարաբաղ այցելությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ. ՌԴ խորհրդարանական

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները հայաստանյան իրենց այցը կավարտեն ապրիլի 16-ին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու հարցը կթողնեն ավելի ուշ ժամանակի:

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիր այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը:

Ուղղված այն հարցին ի պատասխան, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը ռուս գործընկերներներին առաջարկել էր այցելել ԼՂ ու տեղում ծանոթանալ իրավիճակին` ռուս խորհրդականն ասաց. «Ես կարծում եմ՝ դա ավելի ուշ տեղի կունենա, քանի որ մեր գրաֆիկն այլ է: Այսօր մենք վերադառնում ենք Մոսկվա, արդեն վաղը չէ մյուս օրը կսկսվի մեր խորհրդարանական աշխատանքը»:

 

Լրահոս

Դիտել ավելին