Կարևոր իրադարձություններ

Ես նախանձում եմ Արցախին, որի լեռնային օդում կենտրոնացած է կյանքի իմաստը. Դենիս Դվորնիկով

16 Ապրիլ, 2016 13:26
Ես նախանձում եմ Արցախին, որի լեռնային օդում կենտրոնացած է կյանքի իմաստը. Դենիս Դվորնիկով

«Հայ զինվոր» պարբերականի փոխանցմամբ, ռուս հասարակական գործիչ, ռազմական փորձագետ Դենիս Դվորնիկովն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալած ռազամական գործողություններին հետևած շարժմանը:Ըստ աղբյուրի Դվորնիկովն ասել է.

«Արցախյան դիմադրողականությունը դառնում է ոչ միայն լրջագույն ռազմական ուժ, այլ նաև աշխարհայացքային մարտահրավեր գոյություն ունեցող պոստմոդեռնիստական համակարգին, երբ ազգը ազգ չէ, պետությունը պետություն չէ: Երբ աշխարհիկ կյանքի իդեալը դառնում է Մարդ Սպառողը, իսկ դաժան պայմաններում՝ Մարդ Փախչողը -փախստականը:

Հենց այդ պատճառով է, որ աշխարհը շշմել է, աչքերն է տրորում՝ տեսնելով, թե ինչպես են ժպտացող տղամարդիկ գնում պատերազմելու իրենց եղբայրների կողքին, այն մանչուկի համար, որին դպրոցի մուտքի մոտ սպանեց ինչ-որ հիմար հրետանավոր:

Եթե ղարաբաղցիք փախչեին, ապա նրանց էլ, երևի, կհատկացնեին մի քանի գերմանական գյուղակներ, նրանց ոտքերն էլ կլվանային Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, լացակումած կվազացնեին CNN-ից BBC:

Իսկ նրանք չվազեցին: Հակառակը: Հայ միլիոնատերն իր որդուն հանում է հարմարավետ Օքսֆորդից և ուղարկում է պատերազմ, բայց ոչ թե էլիտար ինչ-որ զորամաս, այլ՝ առաջնագիծ, ռուսական «սոնցեպյոկի» տակ: Քանի որ իր համար կարևորը տղամարդ որդի ունենալն է, քան թե առաջադեմ տնտեսագետ: Ես շատ եմ մտահոգ Արցախի համար: Ես նախանձում եմ Արցախին, որի լեռնային օդում կենտրոնացած է կյանքի իմաստը, և այն սպասի նման կարելի է գդալով ուտել»:

 

Լրահոս

Դիտել ավելին