Կարևոր իրադարձություններ

Հովհաննես Գաբուզյանը` շախմատի Աշխարհի ուսանողական 14-րդ խաղերի չեմպիոն

16 Ապրիլ, 2016 13:24
Հովհաննես Գաբուզյանը` շախմատի Աշխարհի ուսանողական 14-րդ խաղերի չեմպիոն

Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ավարտվեցին Համալսարանական 14-րդ խաղերը: Մրցապայքարին մասնակցում էին նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4 ներկայացուցիչներ: Տղաների մրցապայքարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ՝ 22-ամյա Սամվել Տեր-Սահակյանը ու 20-ամյա Հովհաննես Գաբուզյանը և 21-ամյա միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների մրցաշարում հանդես էր գալիս շախմատի 2016թ ՀՀ չեմպիոնուհի, 21-ամյա միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: Տղաների պայքարում հիանալի հանդես եկավ Հովհաննես Գաբուզյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ Աշխարհի Համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն: Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց 4-րդ, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը 7-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում մրցաշարը հիանալի մեկնարկած Մարիա Գևորգյանը վերջնամասում զիջեց դիրքերը և գրավեց 10-րդ հորիզոնականը: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ հորիզոնականը, զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին:

 

Լրահոս

Դիտել ավելին