Կարևոր իրադարձություններ

Չինացին ձերբակալվել է 500 կանացի ներքնաշոր գողանալու համար

25 Հոկտեմբեր, 2015 21:38
Չինացին ձերբակալվել է  500 կանացի ներքնաշոր գողանալու համար

Չինացի իրավապահները ձերբակալել են 32-ամյա մի տղամարդու, ով ձկնորսական կարթ հիշեցնող սարքով գողացել է կանացի զգեստապահարանի հարյուրավոր նմուշներ` մասնավորապես 285 կրծկալ և 185 անդրավարտիք: Ինչպես նշում է lenta.ru-ն, բացի այդ նա գողացել է կանացի հագուստի ևս 102 նմուշ:

Հայտնի է, որ չինացին ձերբակալվել է ընթացիկ տարվա սեպտեմբերին, երբ իրավապահները խուզարկել են նրա միկրոավտոբուստը:

Հետագայում պարզվել է, որ նա այդ բոլոր իրերը գողացել է 3 տարվա ընթացքում: Տղամարդը խոստովանել է, որ ի սկզբանե գողություններն իրականացրել է զուտ զվարճանքի համար, սակայն հետագայում կորցրել է ինքնատիրապետումն ու մի գողությանը հաջորդել է մյուսը:

Նշվում է, որ այժմ չինացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

 

Լրահոս

Դիտել ավելին