Կարևոր իրադարձություններ

Անտարկտիդայից հսկայական այսբերգ է անջատվել ու սկսել է «ազատ լողալ»

16 Ապրիլ, 2016 12:44
Անտարկտիդայից հսկայական այսբերգ է անջատվել ու սկսել է «ազատ լողալ»

Անտարկտիդայից հսկայական այսբերգ է անջատվել, որի մակերեսը 205 քկմ է, հայտնում է vchaspik.ua-ը: Համապատասխան տեղեկություն տրամադրել են Կորեայի Հանրապետության ծովային և ձկնային տնտեսության նախարարությունում:

Հայտնի է, որ սառցաբեկորի հաստությունը տարբեր վայրերում կազմել է 100-900 մ: Շատ լուրջ ճեղք՝ 30 կմ երկարությամբ, առաջին անգամ արձանագրվել է դեռևս 2014թ. հունվարին, իսկ վերջին տարիներին դրանից հալված ջրեր են հոսել, ինչի հետևանքով սառցաբեկորը հալվել է:

Նախարարությունում հավելել են, որ սառցաբեկորին հետևում են արբանյակից, իսկ իշխանությունը անհանգստություն է հայտնել սառույցի շերտի չափազանց արագ հալվելու պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին