Կարևոր իրադարձություններ

Այդ դիրքը 10 հոգով են պահել, նրանցից մեկ հոգին է ողջ մնացել. ինչ է պատմում Ադամի ծառայակից ընկեր

16 Ապրիլ, 2016 12:41
Այդ դիրքը 10 հոգով են պահել, նրանցից մեկ հոգին է ողջ մնացել. ինչ է պատմում Ադամի ծառայակից ընկեր

ArmLur.am-ը գրում է 

Ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների հետեւանքով հերոսաբար զոհված զինծառայողների թվում էր նաեւ սերժանտ Ադամ Սահակյանը, ում մասին անհնար է սիրով ու ջերմությամբ չխոսել:

Նրա ընկեր Արամ Խաչատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ցավով ու հպարտությամբ էր պատմում Ադամի մասին: «Ադամի նման բարի, շնորհքով տղա ես չէի հանդիպել, որ ասում են ոսկի տղա` դա իրեն է բնութագրում: Ադամն ամեն ինչում կար, բոլորը սիրում էին իրան: Միշտ բոլորից տարբերվում էր: Շատ փակ տղա էր, բայց ինչ-որ ասում էր հավեսով էր ասում, որ մեջդ տպավորվում էր»: Խոսելով իրենց ծանոթության մասին` Արամը հայտնեց, որ Ադամի հետ բանակ գնալու ճանապարհին է ծանոթացել: «Ճանապարհին ավտոբուսով, որ գնում էինք թեթեւ լեզվակռիվ եղավ ուրիշի տղայի հետ: Ադամը ճանաչում էր այդ տղային, եկավ հարցրեց ի՞նչ է եղել… միանգամից իմ սիմպատիան բռնեց ու այդ օրվանից սկսեցինք խոսել, մոտիկանալ: Մենք միեւնույն զորամասում ենք ծառայել, բայց տարբեր տեղերում: Բայց ինչ լինում էր իրար հետ էինք, օրեր են եղել գիշերը նույն կոյկի վրա ենք քնել: Ամեն օրը մի ձեւ անցել է…»,-հավելեց Ադամի ընկերը: Արամն, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ընթացած գործողություններին եւ ընկերոջ կորստին, ասաց.

«Ադամն ամենաբարձր ու ամենակարեւոր դիրքի ավագն էր: Այդ դիրքը 10 հոգով են պահել, որից մեկ հոգին է ողջ մնացել ու հենց իր ասելով Ադամի շնորհիվ: Հարձակումը լրիվ անսպասելի է եղել, ոչ մեկը չէր սպասում, որ կհարձակվեն, քանի որ շատ բարձր, ապահով դիրք է: Մոտավորապես մի 100 հոգի գոռալով միանգամից հարձակվել են: Ադամն ասել է, որ բոլորը փախչեն, բայց ոչ մեկ չի հասցրել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

 

 

Լրահոս

Դիտել ավելին