Կարևոր իրադարձություններ

Օրվա խաղերի անոնս

16 Ապրիլ, 2016 12:05
Օրվա խաղերի անոնս

Այսօր շաբաթ է, և ֆուտբոլային գլխավոր առաջնություններում տեղի են ունենալու հերթական տուրի հանդիպումները: Պրեմյեր լիգայում օրվա կենտրոնական խաղը Լոնդոնում է, որտեղ «Չելսի»-ն ուժերն է չափելու «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին: Նույն ժամին Գերմանիայում Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բավարիա»-ն ընդունելու է «Շալկե»-ին:

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ն այսօր կանցկացնի արտագնա հանդիպում «Խետաֆե»-ի հետ: Խաղը կմեկնարկի 18:00-ին: Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում 19:00-ին տեղի կունենա ՊՍԺ – «Կան» խաղը, իսկ Իտալիայի առաջնության 33-րդ տուրում 22:45-ին «Ինտեր»-ը Միլանում ուժերը կչափի «Նապոլի»-ի հետ:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում այսօր տեղի կունենա 2 հանդիպում: «Ալաշկերտ»-ը կմրցի «Փյունիկ»-ի հետ, իսկ «Գանձասար-Կապանը»՝ «Շիրակ»-ի: Խաղերը կմեկնարկեն 16:00-ին:

Անգլիայի Պրեմյեր լիգա. 34-րդ տուր՝
«Նորվիչ» – «Սանդերլենդ»՝ 15:45
«Վեսթ Բրոմվիչ» – «Ուոթֆորդ»՝ 18:00
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ասթոն Վիլա»՝ 18:00
«Նյուքասլ» – «Սուոնսի»՝ 18:00
«Էվերթոն» – «Սաութհեմփթոն»՝ 18:00
«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»՝ 20:30

Գերմանիայի Բունդեսլիգա. 30-րդ տուր՝
«Աուգսբուրգ» – «Շտուտգարտ»՝ 17:30
«Բայեր Լևերկուզեն» – «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 17:30
«Վերդեր» – «Վոլֆսբուրգ»՝ 17:30
«Դարմշտադ» – «Ինգոլշտադ»՝ 17:30
«Հոֆենհայմ» – «Հերտա»՝ 17:30
«Բավարիա» – «Շալկե»՝ 20:30

Իսպանիայի Լա լիգա. 33-րդ տուր՝
«Խետաֆե» – «Ռեալ Մադրիդ»՝ 18:00
«Լաս Պալմաս» – «Սպորտինգ»՝ 20:15
«Էյբար» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 22:30

Իտալիայի Ա Սերիա. 33-րդ տուր՝
«Բոլոնյա» – «Տորինո»՝ 17:00
«Կարպի» – «Ջենոա»՝ 20:00
«Ինտեր» – «Նապոլի»՝ 22:45

Ֆրանսիայի առաջնություն. 34-րդ տուր՝
ՊՍԺ – «Կան»՝ 19:00
«Բաստիա» – «Սանտ Էտյեն»՝ 22:00
«Բորդո» – «Անժե»՝ 22:00
«Այաչո» – «Լիլ»՝ 22:00
«Լորյան» – «Թուլուզ»՝ 22:00
«Տրուա» – «Ռեյմս»՝ 22:00

Հայաստանի Բարձրագույն խումբ. 22-րդ տուր՝
«Ալաշկերտ» – «Փյունիկ»՝ 16:00
«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 16:00

 

Լրահոս

Դիտել ավելին