Կարևոր իրադարձություններ

Սիրիայի ընդդիմությունը հաստատել է Ասադի հեռանալու պահանջը

16 Ապրիլ, 2016 12:02
Սիրիայի ընդդիմությունը հաստատել է Ասադի հեռանալու պահանջը

Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն պնդում է, որ առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցի լուծման քաղաքական կարգավորում չի լինի: RIA Novosi-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժնևում հայտարարել է պատվիրակության ղեկավար Ասաադ ազ-Զոուբին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպման արդյունքներով:

«Իրական քաղաքական անցում անցումային կառավարության միջոցով հնարավոր չէ, քանի դեռ Ասադը և այդ բոլոր ֆիգուրները չհեռանան: Մենք հիշեցրինք, որ անցումային կառավարությունը չպետք է ներառի Ասադին կամ նրա կառավարության անդամներին»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին