Կարևոր իրադարձություններ

Կինը հողաթափով ու վառարանի շշով ծեծել է ամուսնուն

16 Ապրիլ, 2016 11:58
Կինը հողաթափով ու վառարանի շշով ծեծել է ամուսնուն
Կոշիկները տան մուտքի դռան մոտ դնելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է ծեծով, կինը զայրացել է ու ծեծել ամուսնուն: 
 
Ըստ մեղադրանքի՝ Գայանե Սամվելյանը 2016 թվականի փետրվարի 14-ին, ժամը 11-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցի 1-ին նրբանցքի տուն 10-րդ հասցեում գտնվող իրենց բնակարանում, իր ամուսնու  կոշիկները տան մուտքի դռան մոտ դնելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով 2-3 անգամ հարվածել է ամուսնու թևերի և մեջքի, հողաթափով՝ 2 անգամ և վառարանի շշով 2-3 անգամ ոտքերի շրջաններին՝ նրան պատճառելով ֆիզիկական ցավ:
 
Գայանե Սամվելյանին մեղսադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով չհեռանալու մասին ստորագրությունը:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին