Կարևոր իրադարձություններ

Ըմբիշ Գառնիկ Մնացականյանը՝ արծաթե մեդալակիր, Դավիթ Սաֆարյանը` բրոնզե մեդալակիր

16 Ապրիլ, 2016 11:50
Ըմբիշ Գառնիկ Մնացականյանը՝ արծաթե մեդալակիր, Դավիթ Սաֆարյանը` բրոնզե մեդալակիր

Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:

Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եզրափակչում 0:10 հաշվով պարտվեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին և բավարարվեց վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալով:

65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը բրոնզե մեդալի համար պայքարում բացարձակ առավելության հասավ ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտների նկատմամբ:

Այսօր մրցագորգ դուրս կգան 74 կգ և 86 կգ քաշային ազատ ոճային, ինչպես նաև 75 կգ և 85 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:

Գառնիկ Մնացականյանի նվաճած ուղեգիրը երկրորդն է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար: Մինչև այս 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն ուղեգիրն ապահովել էր 2015 թվականի աշխարհի առաջնության ժամանակ:

Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին