Կարևոր իրադարձություններ

Էլեկտրոնային սիգարետի վրա հաջողվել է խաղ տեղադրել

16 Ապրիլ, 2016 11:34
Էլեկտրոնային սիգարետի վրա հաջողվել է խաղ տեղադրել

Balázs Bank անունով օգտվողը YouTube-ի իր ալիքում տեսանյութ է տեղադրել, որտեղ ցուցադրում է Flappy Bird խաղը սովորական էլեկտրոնային սիգարետի վրա, հայտնում է ITC-ն:

Balázs Bank-ը օգտագործել է eVic-VTC Mini էլեկտրոնային սիգարետը, որն ունի էկրան և աջակցում է որոնման նորացման հնարավորությունը:

Թռչունի թռիչքը ղեկավարելու համար օգտագործվում է սիգարետի վրայի կոճակը, որը նախատեսված է գոլորշու գեներացման համար:

Իրենց eVic-VTC Mini սիգարետներով Flappy Bird խաղալ ցանկացողների համար Balázs Bank-ը համացանցում տեղադրել է խաղի համար անհրաժեշտ ֆայլերը և հրահանգները:

 

Լրահոս

Դիտել ավելին