Կարևոր իրադարձություններ

Վիեննայում ազգայնականները խափանել են փախստական դերասանների ներկայացումը

16 Ապրիլ, 2016 11:10
Վիեննայում ազգայնականները խափանել են փախստական դերասանների ներկայացումը

Ավստրիական ուլտրաաջ Identitäre Bewegung Österreich խմբավորման ներկայացուցիչները հարձակվել են թատրոնի վրա, որտեղ ընթացել է ներկայացում փախստական դերասանների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ակտիվիստները բեմ են նետվել Նոբելյան դափնեկիր Էլֆրիդա Ելինեկի պիեսի կատարման ժամանակ, արյուն խորհրդանշող կարմիր հեղուկ են ցողել և «Բազմամշակութայնությունը սպանում է» նշանաբանով թռուցիկներ են ցրել:

Մոտ 30 մարդ ծեծկռտուք են կազմակերպել հանդիսատեսի հետ, որոնք նրանց հասցեին բացականչել են «Հեռացե՛ք, նացիստներ»: Ոստիկանության տեղեկությամբ՝ 8 մարդ մեղադրանք է հարուցել հարձակվողների դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին