Կարևոր իրադարձություններ

Զիդան. Ռոնալդուի համար ոչ ոք չպետք է անհանգստանա

16 Ապրիլ, 2016 11:05
Զիդան. Ռոնալդուի համար ոչ ոք չպետք է անհանգստանա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ գերմանական «Վոլֆսբուրգի» դեմ պատասխան հանդիպմանն իր համար բացահայտում չէր: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրն այդ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

«Կրիշտիանուն միշտ այդպիսին էր: Նրա մոտ կարող են լինել պահեր, երբ նա չի գրավում մրցակցի դարպասը: Սակայն այդ առիթով ոչ ոք չպետք է անհանգստանա, քանի որ նա միշտ աչքի է ընկնելու: Նա երջանիկ է, եւ դա կարող եք նկատել նրա հայացքում: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խաղացողները «Ռեալում» իրենց երջանիկ զգան»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «AS»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին